Նիկոլ Փաշինյանը շարունակում է անգործություն ցուցաբերել. նախկին սպա
SocietyՆախկին սպա, քաղաքացի Ցոլակ Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«2020 թվականի հունվարի 22-ին օրինական ուժի մեջ է մտել՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտը (որոշումը):
Համաձայն վերոհիշյալ դատարանի որոշման պահանջների, ՀՀ ՊՆ-ն ճանաչվել է պարտապան և պարտավորեցվել է չտրամադրված ամենամյա արձակուրդի 288,6 օրվա դիմաց, որպես փոխհատուցում, վճարել պահեստազորի մայոր՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանին որոշակի գումար՝ մոտավոր հաշվարկներով վճարման ենթակա գումարի չափը կազմում է՝ 14.000.000 ՀՀ դրամ, այսինքն մոտ 7.000.000 ՀՀ դրամն, որն այսպես ասած մայր գումարն է, իսկ ևս մոտ 7.000.000 ՀՀ դրամը մայր գումարի վրա հաշվարկվող 0,15% տույժ ու տուգանքն է:
Սակայն, մինչ օրս, իսկ դա արդեն կազմում է չորս ամիս ավելի, ինչ թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտը (որոշումը) մտել է օրինական ուժի մեջ, ՀՀ ՊՆ-ի կողմից այդպես էլ փաստացի չի կատարվել նշված, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջներն և պահեստազորի մայոր Ցոլակ Էդուարդի Խաչատրյանին մինչ այժմ այդպես էլ չի վճարվել իր հասանելիք գումարը:
ՀՀ ՊՆ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձիք, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության նախարար՝ պրն. Դ. Տոնոյանը, տաբեր ժամանակահատված-ներում, իրենց կողմից ուղղարկված պաշտոնական գրություններում, պաշտոնապես բերել են տարբեր անհիմն պատճառաբանություններ, թե ինչո՞ւ չի կատարվում վերոհիշյալ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջներն և ինչո՞ւ չի տրամադրվում վերոհիշյալ փոխհատուցումը:
Այսինքն, մի դեպքում ՀՀ ՊՆ-ի գլխավոր քարտուղար՝ Ա. Սարգսյանի կողմից բերվում է համապատասխան հաշվարկ կատարելու անհրաժեշտության պատճառաբանություն, իսկ մյուս դեպքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ Մ. Ղամբարյանի կողմից ըստ էության բերվում է ինչ որ աշխատանքային քննարկման անցկացման անհրաժեշտության պատճառաբանությունը և երրորդ դեպքում, արդեն ՀՀ պաշտպանության նախարար՝ Դ. Տոնոյանի կողմից բերվում է՝ կորոնա վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պատճառաբանությունը:
Նմանատիպ տրամաբանությանը հետևելով կարելի է ենթադրել այն, որ ՀՀ ՊՆ-ի համապատասխան պաշտոնատար անձիք, վաղն ու մյուս օրը կարող են իրենց իրավունք վերապահել, որպես օբյեկտիվ և հիմնավորված պատճառաբանություն ներկայացնել, իրենց մարմնի որոշ մասի վրա որևէ «ՊԶՈՒԿԻ դուրս գալու հանգամանքը»:
Խիստ անհրաժեշտ է հատուկ ընդգծել այն փաստը, որ՝ թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված դատական ակտը (որոշումը) օրինական ուժի մեջ է մտել դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին, իսկ ՀՀ-ում արտակարգ դրությունը հայտարարվել էր 2020 թվականի մարտի 16-ին : Այսինքն, ըստ էության մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու պահը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու համար, ՀՀ ՊՆ-ի տրամադրության տակ առկա է եղել առնվազն՝ 56 օր, կամ մոտ երկու ամիս ժամանակահատված:
Բացի վերոգրյալից, հայտնի է, որ աշխատանքային քննարկումները հնարավոր է իրականացնել նաև տեխնիկական միջոցների օգնությամբ, օրինակ՝ հեռախոսի, սկայպի, վիդիո կոնֆերենսի տաբեր տեսակի հավելվածներով, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են նաև ՀՀ ՊՆ-ում, ուստի որևէ խոչնդոտ առկա չի եղել, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարության առնվազն երկու պաշտոնատար անձանց կողմից պատճառաբանված, այդ «խիստ անհրաժեշտ և ծավալուն» աշխատանքային քննարկումն իրականացվեր տեխնիկական միջոցների օգնությամբ, և ի վերջո կատարվեր՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները նույնիսկ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները միտումնավոր կերպով չկատարելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն, որի հիմքով Ցոլակ Խաչատրյանի կողմից 21.05.2020 թ-ին, արդեն իսկ՝ «Հանցագործության մասին հաղորդում» է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Դավթյանին, թեև կասկած չկա, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ՊՆ-ի ենթադրյալ հանցավոր արարքի կոծկելու փորձ է արվելու:
Եվ, այս ամենի առկայության ներքո, ՀՀ իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ ՀՀ վարչապետ՝ պրն. Ն. Փաշինյանը, ով շատ լավ քաջատեղյակ է վերը նշված հարցից, շարունակում է անգործություն ցուցաբերել»: