Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Հայաստանում այս պահին վարակված է 150 հազար մարդ․ Հրանտ Բագրատյան. Hraparak.am

Общество

Ինչո՞ւ են մեզանում սահմանափակում թեստավորման իրավունք ունեցող լաբորատորիաների թվաքանակը, ի՞նչ միջազգային փորձ կա այս հարցում, այս և համաճարակի տարածման հետ կապված այլ հարցերով Hraparak.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչաապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը հետևողականորեն ուսումնասիրում է թեման ու արդեն դրան նվիրված խորհուրդների մի ամբողջ հատորյակ է նվիրել մեր կառավարությանը ֆեյսբուքյան գրառումների տեսքով։

- Պարոն Բագրատյան, մեզ մոտ պետպատվերով թեստավորելու իրավունք ունեն միայն երեք լաբորատորիաներ, որոնց թվում է Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը»։ Ինչո՞ւ ։ Աշխարհում ինչպիսի՞ն է պրակտիկան, այլ երկրներում է՞լ են մասնավորին արգելում թեստ անել։

- Աշխարհում դա հիմնականում ապակենտրոնացված համակարգ է։ Թեստերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր կարող են  թեստավորել։ Երբեմն նույնիսկ տալիս են մասնավոր անձանց, նաև արյան հետազոտման լաբորատորիաներին, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում։ Պատճառն այն է, որ առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը։ Այդ պայմաններում ստիպված ես նախևառաջ թեստավորում անել ծանոթներով։

- Իրենք բացատրում են նրանով, որ ուզում են վերահսկելի լինի հիվանդությունը և որ ուզում են պաշտպանել անձնական տվյալները արտահոսքից։

- Դա կատարյալ սուտ է։ Տվյալների արտահոսքը պետք է անպայման լինի, պետք է մարդիկ իմանան, թե ով է հիվանդ կորոնավիրուսով։ Աշխարհն այդ ճանապարհով գնաց, քանի որ հասկացան, որ գաղտնիքը պետք չի։ Ես օրեցօր համոզվում եմ, որ գործող առողջապահության նախարարը գիտելիքի խնդիր ունի։

- Քաղաքացիների պատասխանատվության չափը ինչքա՞ն է, ո՞րն է պետության մեղքը,որը քաղաքացու։ Փաշինյանն ու իմքայլականները ստեղծված իրավիճակը բացատրում են մեր ժողովրդի կարգապահ չլինելով։

- Փաշինյանն ու իմքայլականները բոլորը պնդում են, որ հիմնական մեղքը քաղաքացիներինն է։ Դա այդպես չէ, փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիներին, երբ որ հետևում ես, նրանք շատ ավելի կարգապահ են, քան թե Վրաստանում, կամ այլ երկրներում։ Խնդիրն այն է, որ երբ որ պարետը, կամ Նիկոլ Փաշինյանը որոշումներ են կայացնում, դրանցում հետադարձ կապ նախատեսված չէ։ Նրանք այնքան պրոֆեսիոնալիզմ չունեն որ հասկանան, թե ինչ բան է հետադարձ կապով որոշում կայացնելը։ Եւ հիմա իրենց չհասկացածը բարդում են քաղաքացիների գլխին։ Վերցրեք օրինակ Փաշինյանին ու Թորոսյանին։ Առաջինն ասում էր, որ կորոնավիրուսը պինցետով կհանի, իսկ 2-րդը բազմիցս նշել է, որ դիմակ պետք չէ։ Անգամներ այս մասին արտահայտվել ենք։ Հիմա, երբ բոլորն ասում են՝ դիմակ կրեք, կարող ենք ասել, որ վերջին 2 օրում կտրուկ փոփոխություն կա։ Բայց այստեղ է շան գլուխը թաղված։ Առողջապահության նախարարը առնվազը պետք է հրաժարական տա, քանի որ իր «կոնցեպտը. բերեց համատարած վարակի։ Մեր երկիրն այլևս վատագույն երկրներից է, ոււր ցուցանիշները 10-ական անգամ վատ են հարևաններից։ Լուրջ քննարկման պետք է դրվի ՀՀ նախագահի հարցը։ Նա երկրի անվտանգության երաշխավորն է։ Մատը մատին չի խփել։ Ի դեպ, սույնով դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին վարույթ հարուցել Ա.Սարգսյանի, Ն.Փաշինյանի, Տ.Ավինյանի և Ա.Թորոսյանի նիկատմամբ հանցավոր անգործության արդյունքում հանրության առողջությանը վնասելու համար։

- Վրաստանի հետ եղավ սկանդալ։ Դրա փոխարեն, մենք ի՞նչ կարող էինք ընդօրինակել Վրաստանից։ 1-2 օրինակ կնշեի՞ք։

-  Լավ, բերեմ 2 օրինակ-առաջարկ։ Առաջին՝ կարանտինը, որը Վրաստանն արեց, իսկ Հայաստանը՝ ոչ։ Հայաստանում կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին։ Հիմա էլ Երևանից Գյումրի գնացողին ընդամենը ասում են՝ դիմակ հագի ու գնա։ Իսկ Վրաստանում ոչ ոք ոչ մի տեղ չէր կարող գնալ։ Կարծում եմ, որ մեր մոտ բոլոր համայնքները պետք է մի 2 ամսով կարանտինի մեջ մտցնել՝ արգելել մինչհամայնքային այցելությունները։ Երկրորդ՝ ՀՀ ԿԲ ղեկավարները՝ հին ու նոր, մատը մատի չխփեցին, որ մենք անցնենք հեռախոսային վճարումների, որովհետև բանկերին ու իրենց դա շահավետ չէ։ Վարակի տարածման մյուս խոշոր աղբյուրը էսօր փողն է ու բանկային քարտերը։ ԿԲ-ին մի ամիս էր պետք 99 տոկոսով անցնելու հեռախոսներով վճարման։ Չարեց ու չի անելու։ Սա, ի դեպ, կկրճատեր նաև ստվերը առևտրում։ Բայց այսպես վարվել՝ նշանակում է  ունենալ միտք, հասկանալ խնդիրը և ընդունել ճիշտ կառավարչական որոշումներ։ Ի տարբերություն մերոնց, Վրաստանի վարչապետ Գախարիան դպրոց անցած մարդ է, ունի բարձրագույն կրթություն և այս բոլորը հասկացավ ու շատ արագ արեց։

- Իրական վարակի չափը իմանալու համար ի՞նչ է պետք անել։

- Մենք այսօր իրական վարակի չափը գիտենք։ ՀՀ-ում այս պահին վարակված է 150 հազար մարդ։ Սա 5 տոկոսն է առնվազն։ Երբ որ անում են 1000 հոգու թեստ՝ ՌԴ-ում են դա անում,  Ուկրայինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, ապա ստացվում է, որ մոտավորապես 1000 հոգուց 50-ը վարակված են։ Մեզ մոտ առնվազն 5 տոկոսն է։ Մեզ մոտ պատահական մարդկանց չեն թեստավորում, այլ միայն նրանց, ում կասկածում են։ Բայց եթե դուրս գան փողոց ու ընտրանքային թեստավորում անեն, ապա կստացվի, որ առնվազն 5 տոկոսը հիվանդ է։

- Հայաստանում այսօրվա՝ մայիսի 26-ի դրությամբ ունեցել ենք մոտ 7400 հաստատված դեպք: Երեկ հայտարարեցին, որ 451 նոր դեպք կա, այսօր՝ 289։ Չե”ք կարծում, որ դեպքերի թիվը նվազեցնում են։

- Կապ չունի։ Նախարարությունը չի կարող թաքցնել դեպքերը։ Նրանք մոտ 1.5-2 անգամ քչացնում են մահերը։ Իրականում մենք այսօր ունենք 120-130 մահ։ Հայաստանը դրական թեստերի թիվը ճիշտ հայտարարում է, բայց իրական հիվանդացածների թիվը բնակչության 5 տոկոսն է, այսինքն՝ 150 հազար մարդ։ Մենք 50 անգամ Ռուսաստանի բնակչությունից պակաս ենք, երբ որ 130-ը բազմապատկում ենք 50-ով, ստանում ենք 6,5 հազար։ Իսկ ՌԴ-ում մահացել է 3,5 հազար։ Սա ցույց է տալիս, թե վիճակը ինչքան վատ է, նույնիսկ ՌԴ-ի հետ համեմատ։ ՀՀ այսօրվա թվերն են՝ 289 նոր վարակված և 4 մահ։ Այսօր Ուկրայինայում հիվանդների թիվը ավելացել է սոսկ 259-ով, մահացել է 21 մարդ։ Ուկրաինան 42 մլնանոց պետություն է։ Բայց Հայաստանում այսօր հարաբերականորեն մահացել է ավելի շատ մարդ, քան Ուկրաինայում։ Վրաստանում ընդհանրապես վարակվել է 1 մարդ մեր 289-ի դիմաց։  

- Աշխարհում մենք հիվանդության տարածման աճով այսօր ո՞ր տեղում ենք, պարոն Բագրատյան։

- Ես կարծում եմ, առաջին տեղում ենք։ Մենք մի 40-50 պետություն մոնիթորինգ ենք անում, ամենաբարձրն է տեմպի աճը։ Շուտով, մի 7-8 օրից Հայաստանի բնակչության մեկ տոկոսը արդեն վարակված կլինի։ Սա չտեսնված մեծ թիվ է։ Այդպիսի թիվ ԱՄՆ-ն դեռ չունի։ Մենք հիմա պարտված ենք տարածաշրջանում, հետխորհրդային տարածքի պետություններին, բացի  Բելառուսից։ Եվրոպայում «կրված» ենք բոլորին, բացի երեք պետություններից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, որոնց երեք օրից կանցնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Самое популярное