Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
PoliticalՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Խորհրդարանը կշարունակի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
Օրակարգում են նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդման քննարկումները: