ԱՄՆ-ում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 18 000 դեպք. Ռիա նովոստի
ԱՄՆՋոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 18 հազար նոր դեպք, մահացել է գրեթե 700 մարդ: Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակի 18 611 նոր դեպք, նախորդ օրը այդ ցուցանիշը 19 056 էր: Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում 693 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ։ Համալսարանի տվյալներով ՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,6 միլիոն դեպք և գրեթե 99 հազար մահվան դեպք: Նշվում է, որ վերականգնվել է ավելի քան 384 հազար մարդ: