«Հայերին սիրում ենք, հույներին՝ ոչ». ֆեյսբուքյան թուրք օգտատերը՝ պոլսահայ մտավորականին
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Պոլսահայ մտավորական, քաղաքական հետապնդումերի պատճառով ներկայումս Գերմանիայում ապաստանած Հայկո Բաղդադը, արձագանքելով այդ միջադեպին, Twitter-ում գրել է․ «Ավելի ազդեցիկ կլիներ, եթե ասեր․ «Մենք հայ ոստիկա՞ն ենք, ի՞նչ է»։
Օգտատերերը Բաղդադի այս գրառման տակ հետևյալ մեկնաբանություններն են արել.
«Հույներն ավելի մեծ թշնամի են համարվում, դու դեռ չգիտես, հայերին սիրում ենք, հույներին՝ ոչ»։
«Հապա մտածիր՝ իսկ ինչու՞ է լալիս»։
«Չորս ջոկատով ջարդել–փշրելով ներխուժում եք սեփական տան բակում երեխաների հետ նստած ընտանիքի տուն, հետո հարցնում՝ երեխաները մեզնից ինչո՞ւ են վախենում»։
«Ներեցեք, բայց քուրդ էլ կարող էր ասել»,-գրել են ֆեյվուքյան օգտատերերը: