Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի Հայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունում Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին 

Հայտարարում ենք նոր՝ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Քաղաքական

Արման Բաբաջանյանը հայտնել է նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ստեղծման մասին։

«Հանրապետությունը» ներառում է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք որպես պետության հիմնասյուներ նախանշված են Հայաստանի Անկախության հռչակագրով, հետևաբար մեր նպատակն է առավելագույնս նպաստել Հանրապետության հիմնադիր փաստաթղթի արժեքների ու սկզբունքների արմատավորմանը:

Հանրապետությունն է արդի պետության այն կացութաձևը, որը հնարավորություն է տալիս հասնելու մարդու ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության առավելագույն մակարդակին, որի անկյունաքարային նվաճումներն են հզոր տնտեսությունը, անվտանգ միջավայրը, բարեկեցիկ հասարակությունը, ի վերջո` երջանիկ մարդը։

Մրցակցային քաղաքական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ, մրցունակ և նորարար տնտեսական կառուցակարգեր, անկախ դատական իշխանություն, հզոր բանակ ու ճկուն արտաքին քաղաքականություն. սրանք են Հանրապետության կայացման անկյունաքարային ուղենիշները, որոնց իրականացմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը:

Կայացած և հզոր Հանրապետությունն է մեր քաղաքացիների անձնական ու հանրային երջանկության գրավականը։

Մեր երազած Հանրապետության հիմքում է ամփոփված հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդը և մեր դարավոր մշակութային ժառանգությունը։ Սրանք են մեր այսօրվա ու ապագա Հայաստանի հիմնաքարերը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ներքնապես ու արտաքնապես հզոր ու պաշտպանված պետություն` այդ նպատակի համար օգտագործելով մի կողմից ներքին ռեսուրսները, մյուս կողմից` աշխարհասփյուռ հայության ներուժը: Մեր երազած Հանրապետությունը պետք է դառնա այնպիսի պետություն, որն ամենացանկալի բնակավայրը կդառնա աշխարհի բոլոր հայերի համար:

Հանրապետության մեր տեսլականի հիմքում ընկած է ճկուն ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարող պետությունը, որը պետք է առավելագույն թվով բարեկամ ու դաշնակից երկրներ ունենա աշխարհում: Այդպիսի արտաքին քաղաքականությունը հնարավորություն կտա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչմանը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ստեղծել է ազատ, հզոր և ժողովրդավար հանրապետություն ունենալու եզակի պատմական հնարավորություն։ Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար։

Այսու հայտարարում ենք, որ ծառայելու ենք մեկ միասնական նպատակին՝

Հանուն Հանրապետության»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Էն օրերի ընկերներդ երեկ հրապարակում էին, իսկ ոտքերդ` ՔՊ արյունոտ ու տաքուկ թևերի տակ․ Աղասի Միքայելյանը՝ Բաբկեն ԹունյանինՍպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասինԵս ուզում եմ Հայրենիք և պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԹուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ՊաղեստինըԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՄասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԿարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունիՀայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունումԱրքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանՄեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանԱշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է (տեսանյութ)Շիրակցիներ, միացե՛ք․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ազդարարում է Գյումրիում ավտոերթի մասին Մբապեն հեռացել է ՊՍԺ-իցԶորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակերԻսրայելի մշտական ​​ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում«Արարատը» 89 տարեկան էԱլեն Սիմոնյանը ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ըԱնահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու ԴաբիԿառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանըՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասինՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունըՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել Ատելությունով եկել են, թող սիրով վերանան. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը, բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան (տեսանյութ) Եթե մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած են՝ ինչո՞ւ պետք է բիրտ ուժ կիրառվի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու, կիրակի՝ հանրահավաք․ Սրբազան (տեսանյութ) Ստանձնե՛ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե՛ք ՔՊ-ականների հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ)Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ)Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ)
Ամենադիտված