«Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս». Դատախազը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին (տեսանյութ)
VideoԵս երբեք կոռեկտության պակասի նշույլ անգամ չեմ թողել լրագրողների հետ շփումներում. եթե դու ինձ այդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ինքն իրեն համարում է Սերժ Սարգսյանի մնացորդ, որի մասին բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս»,- ասաց Դավթյանը:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում