Մեր իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ. Նիկոլ Փաշինյան
SocietyՀայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ: Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնները չպահպանելուն՝ վարչապետն ասաց.
«Հիմնական հարցը, որը ծագում է, այն է, թե ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է ու դրա որակը: Մենք համոզված ենք, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի նոր դեպքերի զրոյացմանը: Ես ուզում եմ այս իրավիճակի շատ ավելի քաղաքական կոնտեքստի մասին խոսել: Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել»: