Նիկոլ Փաշինյանը հրապարակել է պարետատան որոշումները խախտող քաղաքացիների լուսանկարները
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր էջում հրապարակել է պարետատան որոշումները խախտող և սոցիալական հեռավորությունը չպահող քաղաքացիների լուսանկարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը դիմել էր քաղաքացիներին՝ խնդրելով իր ֆեյսբուքյան էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերի լուսանկարներ և տեսանյութեր։
«Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- գրել էր վարչապետը։
Նշենք, որ մեկնաբանություններից դատելով՝ վարչապետի այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից։ Շատերի կարծիքով՝ սա վարչապետին հարիր քայլ չէ։
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի կողմից հրապարակված լուսանկարները՝ համապատասխան գրառմամբ․
Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք:
Ըստ օգտատիրոջ, Երեւանի 33 համարի ավտոբուսը երեկ ժամը 16:43-ին, Արշակունյաց պողոտայում: