Կամո Սարգսյանն առաջադրվեց ՀԾԿ հանձնաժողովի անդամի թեկնածու
ОбществоՀՀ կառավարությունը հունիսի 4-ի նիստի ժամանակ որոշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել Կամո Սարգսյանին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»,-նշվում է որոշման մեջ: