Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով բեմականացման տեսանյութի մասին
ОбществоՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողի հարցին ի պատասխան:
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը: