Ոստիկանությունը հորդորում էր «գործ տվողներին» մի քիչ թուլացնել զգոնությունը. Արտակ Հերիքյանի գրառումը
BlogosphereՀեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆրանսիայում հանընդհանուր մեկուսացման օրերին աննախադեպ ակտիվացել էին ազդարարները, կամ «գործ տվողները», ինչպես նրանց հաճախ անվանում են Հայաստանում:
Տանը փակված մարդիկ ամբողջ օրը պատուհանից հետևում էին հարևաններին և մատնում մեկուսացման կանոնները խախտողներին:
Ոստիկանությունն այնքան շատ զանգեր էր ստանում, որ խնդրում էր դադարեցել յուրաքանչուր դեպքի մասին ահազանգելը:
Ստրասբուրգում թեժ գծին օրական ստացվող 400 զանգից 150-ը ամենատես ազդարարներից էր:
Ոստիկանությունը, որը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր ահազանգ, պարբերաբար հիշեցնում էր, որ սանիտարական ճգնաժամի պատճառով իրենց աշխատուժն էլ է կրճատվել, շատ իրավապահներ վարարկած են կորոնավիրուսով և հորդորում էր ազդարարներին կամ «գործ տվողներին» մի քիչ թուլացնել զգոնությունը»: