Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

«Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը». Խոսրով Հարությունյան

Blogosphere

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը: Ալոգիզմ՝ ճանաչողության մեջ տրամաբանության դերի ժխտում։ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և քաղաքական պայքարի ներկա զարգացումներին, ըստ էության ի շարունակություն Վարչապետի աջակցությանը նվիրված օրեր առաջ տարածած իր հայտարարությանը, օգտագործելով մտավարժանքի հերթական հնարքը, փորձ է անում կաշկանդել ընդիմությանը իր քաղաքական նախաձեռնություններում՝ պիտակավորելով ընդիմադիրներին որպես «ազգի դավաճաններ››:

Անշուշտ դա «միայն մենք ենք ներկայացնում ժողովրդին և, ուրեմն, ով մեր դեմ է՝ նա ժաղովրդի թշնամին է» շատ ծեծված պսևդոքաղաքական լոզունգների շարքից է, ուստի և կարող էր առանձնապես ուշադրության չարժանանալ:

Սակայն, ըստ իս, այն իր մեջ պարունակում է հասարակության պառակտման և քաղաքական պայքարի հանրային նշանակության նենգափոխման լուրջ սպառնալիք, քանի որ փորձ է արվում իրական քաղաքական նպատակները քողարկել կորոնավիրուսի աղետալի հետևանքների վերաբերյալ համընդհանուր հանրային մտահոգությամբ՝ պարզագույն սիլլոգիզմի անվան տակ դիմելով պարզագույն մանուպուլյատիվ հնարքի:

Իսկ ինչու՞մն է Տեր-Պետրոսյանի պարզագույն սիլլոգիզմի էությունը:

Առաջին հայացքից նա ասում է շատ պարզ բան. կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, և քանի որ պատերազմի ողջ բեռը իշխանության ուսերին է, ապա ով պայքարում է իշխանության դեմ՝ նա ազգի թշնամին է: Կարծես թե ավելի պարզ չես ասի: Սակայն քաղաքականության մեջ ամենամեծ վտանգը՝ դա ճշմարտանման կեղծիքն է:

Տվյալ պարագայում առաջին կեղծիքը՝ դա պնդումն է, որ «կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»:

Նախ, կորոնավիրուսը բոլորովին լոկալ Հայաստանյան երևույթ չէ և, առավել ևս պատերազմ չէ: Այն համավարակ է, որը պատուհասել է ողջ աշխարհին և յուրաքանչյուր երկրի իշխանություն իր կարողություններն է ներդնում նրա առողջապահական, սոցիալական և տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար՝ փորձելով բռնել ձեռնահասության ժամանակի քննությունը:

Երկրորդ, եթե «պատերազմ» եզրույթը օգտագործվում է այն ընկալմամբ, որ համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն իրենց աղետալիության աստիճանով կարող են համաչափելի լինել պատերազմի հետևանքներին, ապա այդ կոնտեքստում, թերևս, կարելի համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նման արձանագրումը միանգամայն օրինաչափ է Հայաստանի համար (ինչը չի կարելի պնդել, օրինակ, մեր հարևան Վրաստանի դեպքում): Սակայն այս պարագայում Տեր-Պետրոսյանի «պարզագույն սիլլոգիզմը» ճաքեր է տալիս: Սատացվում է, որ կորոնավիրուսը պատերազմ չի հայտարարել Վրաստանին, բայց, չգիտես ինչու, պատերազմ է հայտարարել Հայաստանին: Ուստի, եթե Հայաստանի համար կորոնավիրուսը որակվում է որպես «պատերազմ» իր սոցիալական և տնտեսական աղետալի հետևանքների պատճառով, որոնց հետ յուրաքանչյուր օր բախվում է Հայաստանի քաղաքացին, ապա խնդիրը բոլորովին կորոնավիրուսը չէ, այլ հայաստանյան իշխանություններն են, որոնք չկարողացան բռնել համապատասխանության կամ պիտանելիության պատմության քննությունը:

Հետևաբար, եթե համաձայնենք, որ մեր ժողովրդի համար համավարակի հետևանքները կարող են համաչափելի լինել պատերազմի աղետալի հտևանքներին, ապա ճշգրիտ կլինի արձանագրել, որ ոչ թե կորոնավիրուսն է պատերազմ հայտարարել Հայաստանին, այլ Հայաստանի իշխանություններն են «պատերազմ հայտարարել» սեփական ժողովրդին:

Մյուս մոլորեցումը, որին դիմում է Տեր-Պետրոսյանը, դա հետևյալ պնդումն է, որ «պատերազմը վարելու բեռը ընկած է իշխանության ուսերին»:

Այս պնդումը ակնհայտ մոլորեցման փորձ է, քանի որ այդ կարծիքին չէ նույնիսկ օրվա իշխանությունը: Այն ուղղակիորեն հակասում է համավարակի դեմ պայքարում սեփական պատասխանատու դերակատարումն ունենալու վերաբերյալ իշխանությունների ընկալումներին: Ոչ մեկ անգամ Վարչապետը փաստել է ( և այդ պառճառով ոչ անհիմն արժանացել է թե՛ ընդիմության և թե՛ ողջամիտ քաղաքացիների կոշտ քննադատությանը), որ համավարակի աղետալի վիճակագրության պատճառը ոչ թե Կառավարությունն է՝ իր անլուրջ վերաբերմունքով և համավարակի վերաբերյալ իրարամերժ ու հակասական հայտարարություններով ու մեկնաբանություններով, այլ Հայաստանի քաղաքացին, ով «ոչ մի կերպ իր մեջ չի կարողանում հաղթահարել›› մեզանում սովորության ուժով գործող համակեցության ազգային «կարծրատիպերը» (օրինակ, ձեռքով չբարևել կամ չողջագուրվել հանդիպելիս):

Իհարկե, իրականում համավարակի դեմ պայքարի փաստացի արդյունքների պատասխանատվության բեռը ընկած է իշխանությունների ուսերին և այստեղ պետք է համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ: Սակայն դրանից հետևում է, որ Տեր-Պետրոսյանը պետք է ընդունի նաև այն, որ եթե օրական վարակվածների թիվը վաղուց անցել է 500-ից, որ մահացողների ընդհանուր թիվը այլևս հաշվարկվում է եռանիշ թվերով, որ առողջացողների օրական թիվը 40-50 անգամ քիչ է վարակվածների թվից, որ առողջապահական համակարգը հայտնվել է, բառիս բուն իմաստով, կաթվածահար վիճակում և այլևս ունակ չէ իրականանել հակահամաճարակային տարրական գործառույթներ, այդ թվում ահրաժեշտ քանակի թեստավորում, ապա այս աղետալի վիճակի ուղղակի պատասխանատուն միայն իշխանութունն է:

Այս ամենից հետո կարելի՞ է արդյոք պնդել, որ գործող իշխանությանը կհաջողվի շտկել իրավիճակը (այնպես, ինչպես հաջողվել է մի շարք երկրների, այդ թվում մեր հարևան Վրաստանի իշխանություններին), չեզոքացնել հումանիտար աղետի սպառնալիքը և մեղմել տնտեսական վնասների ավերիչ հետևանքները: Ամենավառ երևակայության պարագայում անգամ հնարավոր չէ համաձայնվել նման պնդման հետ:

Հետևաբար հարց, ի՞նչն է կամա թե ակամա դավաճանությունը՝ պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռանալը, պահպանելով, արհեստավարժ կառավարիչների հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու ճանապարհով, իրավիճակից դուրս գալու ողջամիտ հնարավորություն թե՞ «պարզունակ սիլլոգիզմին» տուրք տալը:

Վերջինը, ուղղակի, կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular