Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Գործող իշխանությունների թեթև ձեռքով, մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության. Ավետիք Չալաբյան

Блогосфера

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համավարակային իրավիճակը վերածվել է դժոխքի։ Սա ուշացած ինքնախոստովանություն է, քանի որ իրավիճակը դժոխքի է վերածվել արդեն առնվազն երեք շաբաթ, և մեզ հիմա էլ, ցավոք, բոլորիս սպասում է այդ դժոխքի ևս մի քանի շրջան։

Մայիսի կեսերին, իրավիճակը դեռևս դուրս չէր եկել վերահսկողությունից, և կառավարությունը հնարավորություն ուներ խելամիտ կառավարել առողջապահական ռիսկերը։ Աճող վարակման պայմաններում անհեթեթ հիմնավորումներով կարանտինային միջոցառումների կտրուկ մեղմացումը բերեց նրան, որ մեզ մոտ տեղի ունեցավ համավարակի պայթունային տարածում։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր․ առողջապահական համակարգը բացարձակ պատրաստ չէր այդ պայթունին, և տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում հատեց իր կարողությունների շեմը։

Բերեմ դա հաստատող ընդամենը երկու պարզ համեմատություն՝

ա) Հայաստանում առաջին վարակումը պաշտոնապես գրանցվել է մարտի 1-ին։ Մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակում, այսինք 10 շաբաթվա ընթացքում, երբ կարանտինը շատ թե քիչ պահպանվում էր, Հայաստանում իրականացվել է 37476 թեստավրում, դրական արդյունքը կազմել 4044 դեպք, այսինքն վարակված են եղել ստուգվածների մոտ 11%-ը:

Դրան հաջորդած երեք շաբաթներում, իրականացվել է 31695 թեստ, սակայն արդեն 9086 դրական արդյունքով, կամ վարակված են եղել միջինում արդեն ստուգվածների 29%-ը, որոշ օրեր դա հասել է 40%-ի։ Մեզ շրջապատող ոչ մի երկրում այդպիսի կատաստրոֆիկ բարձր տոկոս չկա՝ սա պարզապես նշանակում է, որ թեստավորումը վերջին երեք շաբաթներին ձախողվել է, անհրաժեշտ առնվազն 5000 թեստի փոխարեն օրական իրականացվել է ընդամենը 1500-ը, և վարակակիրներից շատերը պարզապես դուրս են մնացել թեստավորումից, և շարունակել են անարգել վարակը տարածել։ Օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները, ինչո՞ւ վաղօրոք չէիք ընդարձակում թեստավորման կարողությունները, որպեսզի հնարավոր լինել ավելի վաղ կանխորոշել և մեկուսացնել վարակակիրներին։

բ) նույն կերպ, մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակում, Հայաստանում համավարակից պաշտոնապես գրանցվել է 52 մահ։ Դրան հաջորդած երեք շաբաթների ընթացքում՝ արդեն պաշտոնապես 148 մահ, մոտ երեք անգամ շատ։ Ինչը սակայն պակաս ակնհայտ է՝ մինչև մայիսի 15-ը համավարակից ապաքինվել է 1666 մարդ, և մահացածների ու առողջացածների հարաբերակցությունը եղել է 3 ։ 97, այսինքն հիվանդացածների միայն 3% է մահացել։

Վերջին 3 շաբաթների ընթացքում 148 մահվան դեպքում ապաքինվել է 2348 մարդ, այսինքն մահացածների և առողջացածների հարաբերակցությունը դարձել է արդեն 6 : 94, կամ երկու անգամ ավելի վատ։

Սա միայն մի բացատրություն ունի՝ առողջապահական համակարգը այլևս չի հասցնում ժամանակին հոսպիտալացնել հիվանդներին, նրանց մոտ վարակը խորանում է, և բուժվելու հավանականությունը նվազում է, արդյունքում վարակից մահանալու հավանականությունը երկու անգամ ավելացել է։ Նորից հարց է առաջանում՝ երբ մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները և ինքներդ էիք ասում, որ մինչև մայիսի վերջը կարող եք ունենալ 10 000 վարակակիր՝ չէի՞ք հաշվում, որ 2000 մահճակալը իրենց արդեն բավարար չի լինելու։ Ի՞նչ եք արել երկրում առկա մահճակալային ֆոնդը մոբիլիզացնելու և նոր կարողություններ ստեղծելու համար։ Եվ հիմա, եթե հունիսի վերջին արդեն առնվազն 30 000 վարակված ունենաք (որը, ցավոք, այս տեմպերով արդեն անխուսափելի է), ինչպե՞ս ենք մարդկաց բուժելու, նրանց ո՞ր մասն է արդեն մահանալու։ Հասկանու՞մ եք, որ խոսում ենք արդեն հազարավոր հնարավոր մահերի մասին։

Վարչապետ Փաշինյանը կարող է օրական տասն անգամ լայվ մտնել և մեղադրել բնակչությանը դիմակ չկրելու մեջ, բայց թեստավորման տապալումը և մահճակալային ֆոնդի անհամապատասխանությունը կանխատեսված հիվանդների թվին՝ դա հենց կառավարության ակնհայտ ձախողումն է։ Ամենասարսափելին այն է, որ այսօրվա վարակի տարածման թվերը նույն առողջապահության նախարարի և այլոց կողմից հնչեցվել են մայիսի սկզբին, բայց ինչ-որ տարակուսելի թեթևամտությամբ, այս մարդիկ հետևություններ չեն արել, թողել են ամեն ինչ ինքնահոսի, և այսօր մենք հենց իրենց թեթև ձեռքով ենք հայտնվել այդ դժոխքում։ Ինչն էլ ավելի վատ է, արդեն բազմաթիվ տեղեկություններ են հայտնվում, որ առողջապահության նախարարությունը, փոխանակ առավելագուն ջանքերը գործադրելու՝ ընդարձակելու թեստավորման կարողությունները և ինֆեկցիոն մահճակալների ֆոնդը, արհեստականորեն սահմանափակում է տարբեր լաբորատորիաների և մասնավոր հիվանդանոցների ներգրավումը այդ գործընթացին։ Թե ինչո՞ւ, ոչ մի խելամիտ բացատրություն նախարար Արսեն Թորոսյանը դեռ չի տվել, սակայն համոզված եմ, որ այս հարցը ի վերջո հետաքննության առարկա կդառնա, և մարդիկ կիմանան ողջ ճշմարտությունը։

Այսօր արդեն, ցավոք, մենք հայտնվել ենք վիճակում, որ անկախ այս պահի գործողություններից, նույնիսկ զուտ իներցիոն աճով, մինչև ամսվա վերջ կունենանք 30 000-ից ավել հիվանդ, և սա նույնիսկ ամենահամեստ կանխատեսումն է։ Սակայն որպեսզի խուսափենք մինչև ամառվա վերջ արդեն 300 000 հիվանդ և ազգային աղետ ունենալուց, շտապ գործողություններ են պետք արդեն հիմա, ամեն անցնող օրը թանկ է նստում մեր վրա։ Մի կողմից, պետք է նորից խստացնել կարանտինային միջոցառումները՝ օրինակ, արգելել հանրային տրանսպորտի և ռեստորանների աշխատանքը, առժամանակ կասեցնել այն արտադրական ձեռնարկությունների աշխատանքը, որոնք չեն կարողանում անվտանգ պայմաններ ապահովել, արգելել բոլոր բազմամարդ հավաքները, և այլն։ Բոլորս առանց աշխատանք մնացած մարդկանց պետք է խելամիտ փոխհատուցել, մինչև վարակի տարածման նվազումը, այլապես այդ մարդիկ համատարած կվարակվեն։

Մյուս կողմից, պետք մոբիլիզացնել երկրի ողջ հիվանանոցային և լաբորատոր կարողությունները, ըստ անհրաժեշտության դիմել մեր արտաքին գործընկերներին՝ Հայաստանին հումանիտար օգնության կարգով մասնագետներ, բժշկական սարքավորում և դեղամիջոցներ տրամադրելու համար, ինչպես երկու ամիս առաջ Իտալիան դիմեց Չինաստանին։ Գործող իշխանությունների թեթև ձեռքով, մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության, և այսօր արդեն մի կողմ է պետք դնել հպարտությունը ու դիմել մեզնից ավելի կազմակերպված երկրների օգնությանը՝ համատարած աղետից խուսափելու համար։ Մինչ այդ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ առավելագույն շրջահայաց լինել, պահպանել ձեր և ձեր մերձավորների առողջությունը, թույլ չտալ այս վարակի ներթափանցումը ձեր ընտանիքները։ Առողջություն բոլորիդ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное