Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը կչեղարկվի․ Մոսկվայի քաղաքապետ
РоссияՀունիսի 9-ից Մոսկվան չեղյալ է հայտարարում ինքնամեկուսացման ռեժիմը։ Այս մասին իր բլոգում ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Մայրաքաղաքի բոլոր բնակիչները, ներառյալ 65 տարեկանից բարձր անձինք և նրանք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, կկարողանան առանց սահմանափակումների դուրս գալ, շրջել իրենց զբոսայգիներում և այցելել հասարակական վայրեր:
«Արդեն մի քանի շաբաթ է` դանդաղ, բայց հաստատ քայլերով, համաճարակն անկում է ապրում: Ինֆեկցիայի նոր դեպքերի թիվը նվազում է, ավելի շատ մարդիկ դուրս են գրվում հիվանդանոցներից, քան հիվանդանում են։ Մոսկվան վերադառնում է իր կյանքի նորմալ ռիթմին: Սակայն քաղաքը դեռևս ենթակա է համաճարակաբանական անվտանգության պահպանմանը և պետք է կատարի սանիտարական միջոցառումները։ Դրանք կհանվեն հունիսին՝ ավելի ուշ», - ասել է Սոբյանինը: