Ով է դիտավորյալ վրաերթի ենթարկել Ավանում հեղինակություն համարվող 45-ամյա տղամարդուն
Արտակարգ ՊատահարՀունիսի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ՝ հայտնաբերվել է հունիսի 7-ին Ավան վարչական շրջանում նույն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանին դիտավորությամբ վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններր քննչական բաժին։ Ա. Մանձիկյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ աղբյուրի՝ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։
Աղբյուրը ներկայացրել էր նաև տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը՝ հույս ունենալով, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան: Վրաերթի ենթարկվածը Ավանում հայտնի անձնավորություն է: