Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Սպասում եմ բժշկի ուղիղ խոսքի, որը պետք է ասի՝ ինչ անենք. Արմեն Սարգսյան

Политические

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են:

Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:

Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն:

Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը:

Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով:

Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»:

Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է. «Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի թե ո՞րն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները»:

Երրորդ ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»:

Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է իր զավակներին, որոնք իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգի տակ են դրել այս ծանր օրերին, գնահատի»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное