«Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռամոսի հետ մինչև 2022 թվականը. As
Спорт«Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ մինչև 2022-ի ամառ, հայտնում է As-ը: Ըստ աղբյուրի` ակումբը և թիմի ավագը դեռ չեն սկսել բանակցություններ վարել նոր պայմանագրի շուրջ, բայց երկուսն էլ շահագրգռված են՝ ընդլայնելու համագործակցությունը գոնե ևս մեկ մրցաշրջանի համար: Ռամոսի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը: 34-ամյա պաշտպանը «Ռեալի» կազմում խաղում է 2005 թվականից՝ «Սևիլյայից» տեղափոխվելուց հետո: