Դաղստանում գտնվող ադրբեջանցիները հացադուլ են հայտարարել (տեսանյութ)
МирԴաղստանի Կուլար գյուղում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներն արդեն 5 օր է, ինչ հացադուլ են հայտարարել:
Euronews.com-ի հաղորդմամբ՝ մոտ 60 մարդ է մասնակցում «Տուն ենք ուզում վերադառնալ» կարգախոսով ակցիային:
Բաքվի՝ Դերբենդի շրջանում սահմանը փակելու որոշման պատճառով հարևան երկրում մնացել են ավելի քան 870 բնակիչներ: Նրանց մեծ մասն այժմ ապրում է վրանային ճամբարում և տեղի հյուրանոցներում: