Աֆրիկայում կարող է լինել Էբոլայի նոր բռնկում․ ԱՀԿ
ԱշխարհԱֆրիկյան երկրներում կարող են Էբոլայի նոր բռնկումներ լինել։ Անհրաժեշտ է ավելի շատ պատվաստումներ կատարել, հայտնել է ԱՀԿ-ում էբոլայի ուսումնասիրության հանձնախմբի ղեկավար Նգոյի Նսենգան: «Էբոլան նորից կարող է ի հայտ գալ, բայց մենք պետք է պատրաստ լինենք շրջանցելու այդ բռնկումը և թույլ չտանք, որ այն տարածվի այն բռնկումների մասշտաբով, որը մենք ունեցել ենք անցյալում։ Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչպես կարող ենք կանխել հիվանդության տարածումը և լայնամասշտաբ բռնկումը», - ասել է Նսենգան: Էբոլայի համաճարակը բռնկվել է մի քանի տարի առաջ՝ Արևմտյան Աֆրիկայում, և հիմնականում տուժել է երեք երկիր՝ Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյում որակեց Էբոլա վիրուսի նոր բռնկումը որպես միջազգային արտակարգ իրավիճակ: