Վրաստանում տոնակատարությունների արգելքն ուժի մեջ կմնան մինչև հուլիսի 15-ը
ГрузияԱվելի քան տասը հոգով հարսանիքների, մկրտությունների կամ տարեդարձերի հետ կապված սահմանափակումները Վրաստանում ուժի մեջ կմնան մինչև հուլիսի 15-ը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, ասել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Հենրի Օհանաշվիլին:
Ավելի վաղ իշխանությունները, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, կոչ էին արել բնակչությանը զերծ մնալ տոնակատարություններ անցկացնելուց և նախազգուշացրել էին, որ եթե այդ միջոցառմանը ներկա լինի ավելի քան տասը մարդ, նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի: Ըստ Օհանաշվիլիի՝ յուրաքանչյուր օրինախախտ ֆիզիկական անձ կտուգանվի 2 հազար լարիով (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով (մոտ 3,3 հազար դոլար):
Բժշկական դիմակի բացակայության համար ֆիզիկական անձինք կպատժվեն 20 լարի (մոտ 6,5 դոլար) տուգանքով, իսկ իրավաբանական անձինք՝ 500 լարիով (մոտ 165 դոլար):