Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути Давид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является Ереван 

Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան

Право

Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան, դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել  սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնին։ Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«2019թ. օգոստոսի 30-ին՝  ժամը 21:00-ի սահմանում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:

Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվել նախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի  279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել  Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել  են  մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով, նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն: 

Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով  մինչ  թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ  որևէ հսկողություն չի իրականացվել:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից  պարզ  է դարձել, որ նկարագրված  հանցագործության ծնող պատճառներ և նպաստող  պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը  կարգավորող վերաբերելի իրավական  ակտերի ոչ համապարփակ բնույթը։ Մասնավորապես՝ ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող  սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար  անձանց և  հանրային ծառայողների վրա  դրված է  պարտականություն՝  ապահովելու և  իրականացնելու  հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց  տրված  չէ  որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ  տնտեսվարողներին  հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

    Փաստացի  ստացվում է, որ ոչ լիարժեք  օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն  էլ իր հերթին  դառնում է  նմանատիպ  մասայական սննդային  թունավորման  դեպքերի պատճառ։

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող,  գործունեության մեծ  ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը  գործում  է Շիրակի մարզում  գրեթե  մեկ  տասնամյակ: Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային  կենտրոնի  աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և  նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված  ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնոդրագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը»,- ասած է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев«Родина – это государство. Любишь Родину – укрепляй государство». Н.Пашинян выступает с лекцией28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого КрестаЖители Киранца уже 9-й день подряд проводят акцию протестаAl Jazeera: Автомобиль израильского министра-радикала попал в ДТП и перевернулся, он госпитализированНа территории РА есть закрытые автодорогиМинистры обороны Ирана и Китая обсудили активизацию военного сотрудничестваПо делу военнослужащих, присоединившихся к акции протеста в Киранце, возбуждено уголовное делоРБК-Украина: В ночь на 27 апреля российские войска нанесли по Украине комбинированный ракетный ударГагик Суренян: Скорость ветра внутри торнадо, обрушившегося на Небраску, достигла 300 км/чСК Армении: По информации о присоединении военных к жителям Киранца начато уголовное производствоОбращение Пашиняна по случаю Дня гражданина: Мы решили стать хозяевами, не думая о последствияхВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 АПРЕЛЯ«Грапарак»: Когда оппозиция перейдет к совместной и радикальной борьбеСтолтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТО
Самое популярное