Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա մամուլի խոսնակի
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հունիսի 12-ին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը: Հայցադիմումի պատճառը մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն է, այն է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Այս թեմայով
Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ
Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ
Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. Մանասյան
Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ)
««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)
Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիա
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն