Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու իշխանության որոշում դեռ չկա. Ալեն Սիմոնյան
ПолитическиеԵթե հիմա ասեմ, որ «Իմ քայլը» կողմ կամ դեմ կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը, ապա դա կնշանակի, որ դատախազի գալն անիմաստ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դատախազը պետք է գա, ներկայացնի՝ ինչի հիման վրա ենք մենք կողմ կամ դեմ: Կարող է՝ գալիս, այնպիսի բան է ասում, որ պարզվում է՝ նույնիսկ չի կարելի կողմ քվեարկել: Որոշում, իհարկե, չկա, ՀՀ իշխանությունը գործելու է օրենքով», - ասաց նա ու հավելեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ քաղաքական առումով ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսանի՝ շրջանառության մեջ հայտնված փաստաթղթի հրապարակմանը՝ Ալեն Սիմոնյանը նշեց․
«Նա, նախարար լինելուց բացի, նաև իշխող կուսակցության վարչության անդամ է: Եվ, վերջիվերջո, նորմալ է, որ ղեկավար կազմի անդամներն արձագանքում են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Նա քաղաքական գործիչ է»։
«ԲՀԿ առաջնորդի դեմ գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, և քաղաքական որոշում չի կայացվել»,-հավելեց Սիմոնյանը։