«Տարօրինակ է խաղալ առանց հանդիսականների, բայց «Ռեալը» փորձում է հարմարվել իրավիճակին»․ Զիդան
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ թիմն աստիճանաբար հարմարվում է հանդիպումների ներկայիս պայմաններին: Մարտի կեսին կորոնավիրուսային համաճարակի պատճառով ընդհատված Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց հինգշաբթի օրը: Բոլոր խաղերն անցկացվում են առանց հանդիսականների տրիբունաներում: Մրցաշարի վերսկսումից հետո իրենց առաջին խաղում «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Էյբարին»:
«Ես լավ զգացողություններ ունեմ, չնայած դա մի փոքր տարօրինակ է թվում, քանի որ խաղը անցավ առանց երկրպագուների: Մենք այնքան ուրախ ենք վերադառնալ խաղադաշտ, որ հարմարվում ենք իրավիճակին», -Զիդանին մեջբերում է France Football֊ը։