Գիտնականները նոր, ավելի ուժեղ հակամարմիններ են հայտնաբերել COVID-19 ունեցող հիվանդների մոտ․ NL Times
WorldԱմստերդամի Համալսարանական բժշկական կենտրոնի հետազոտողները գտել են վիրուսի նոր, շատ ավելի ուժեղ հակամարմիններ COVID-19- ով բուժված հիվանդների մոտ, հայտնում է NL Times-ը՝ վկայակոչելով բժիշկներին: Գիտնականները գտել են երկու սպիտակուց, որոնք կարող են օգնել ստեղծել կորոնավիրուսի համար հեռանկարային բուժում: «Այս նոր հակամարմինները հարյուր անգամ ավելի ուժեղ են, քան նախկինում եղած հակամարմինները»,-ասում է հետազոտության ղեկավար դոկտոր Մարիտ վան Գիլսը: Նշվում է, որ եթե հակամարմիններն ավելի ուժեղ են, դա նշանակում է, որ արդյունավետ բուժումը դրանցից ավելի պակաս քանակով գենոմ է պահանջում։ Սա նշանակում է, որ դրանցից պատվաստանյութ ստանալն ավելի մատչելի կլինի: «Մենք լաբորատորիայում փորձարկել ենք բոլոր հակամարմինները COVID-19 ունեցող հիվանդների արյունից և մեկուսացրել ենք ամենահզոր տարբերակները», - ասել է նա: Հաջորդ քայլով մասնագետները կփորձեն ապացուցել, որ հակամարմինները անվտանգ են օգտագործման համար: Նախ թեստեր կկատարվեն լաբորատոր կենդանիների վրա: Եթե թեստերը հաջող լինեն, ապա կսկսվեն մարդկային փորձարկումները: Դոկտոր Վան Գիլսը հույս ունի, որ մարդկային փորձարկումը կարող է սկսվել հաջորդ տարվա սկզբից: