ՌԴ Չելյաբինսկի մարզում առանց արգելակների բեռնատարը մխրճվել է հինգ ավտոմեքենայի մեջ. կան զոհեր (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоՌուսաստանի Չելյաբինսկի շրջանի Մ 5 ավտոճանապարհին տեղի ունեցած զանգվածային վթարի արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել է, հայտնում է rg.ru-ն: Նախնական տվյալներով՝ 36-ամյա վարորդի կառավարման տակ գտնվող վնասված արգելակներով ծանր բեռնատարը մխրճվել է 5 ավտոմեքենաների մեջ: Lada Grant, VAZ-2114, Audi Q7, Renault SANDERO և ճապոնական Hino բեռնատարը ընկել են ծանր բեռնատարի տակ: Ճանապարհային պատահարի հանգամանքները ճշտվում են: