Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Общество

Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հայրենիքում իրականացվող սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ Մայր Աթոռի միջոցներով, սփյուռքի թեմերից, բարերարներից և հիմնադրամներից ստացված գումարներով ծրագրեր են իրագործվել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտում, որոնց մասին պարբերաբար պատշաճ կերպով իրազեկվում է հանրությանը։ Ծանուցվեց Վեհափառ Հայրապետի մասնավոր տնօրինությամբ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին ցուցաբերված զորակցության մասին։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները՝ կարևորելով առկա դժվարին պայմաններում կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև առողջապահական և կրթական ոլորտում ՀՀ կառավարությանը բերած օգտակարությունը։ Ժողովականները քննարկեցին նաև ծրագրերի հետագա ընթացքին վերաբերող հարցեր։

Ժողովի ընթացքում լսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի զեկույցը Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքի մասին։ Սրբազանը տեղեկացրեց, որ պայմանավորված համավարակով աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվեցին միայն վերջերս։ Ծանուցվեց, որ ավարտին են մոտեցել տաճարի կենտրոնական գմբեթի աշխատանքները, արդյունքում՝ հունիսի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց գմբեթի նորակերտ խաչի օծման և տեղադրման արարողությունը։ Ամբողջապես ավարտվել է զանգաշտարակների նորոգումը, ընթանում է զանգակատան ամրակայումն ու հիմնանորոգումը և տաճարի հիմքերի ջրամեկուսացումը։ Զուգահեռաբար իրականացվում է Մայր տաճարի շրջակա տարածքի բարեկարգումը։

Մուշեղ եպիսկոպոսի իրազեկմամբ շինարարական աշխատանքներին զուգընթաց ճարտարապետների կողմից կատարվում են նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ։ Արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ արևմտյան մուտքին հարակից հյուսիային և հարավային թաղածածկերի պարագային, որոնք պետք է ամբողջապես վերակառուցվեն։ Անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև տաճարի արտաքին և ներքին լուսավորության, ձայնային, ինչպես նաև տեսագրման ու հեռարձակման համակարգերի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։

Մասնավոր քննության առարկա դարձավ տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը։ Այդ առնչությամբ տեղեկացվեց, որ աշխատանքը ժամանակատար է, քանի որ ենթադրում է որմնանկարների առանձնացում ծեփերից, շինաշխատանքների ավարտին վերատեղադրում և նորոգություն։

Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաև ամփոփ տեղեկություններ փոխանցվեցին Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի, հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի գործունեության մասին։ Ծանուցվեց, որ պայմանավորված ներկա իրավիճակով հանգանակությունների գործընթացը կանգ է առել և առ այսօր հավաքագրվել է նորոգության համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդը։

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ամփոփ տեղեկություններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդյունքների մասին։

Նշվեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջադրված հարցերը քննարկումների փուլում են։

Անդրադարձ կատարվեց նաև շաբաթներ առաջ ՀՀ կառավարության անունից մամուլում հրապարակված տեղեկանքին, որտեղ արձանագրված էին աշխատանքային խմբում քննարկված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների մոտեցումները։ Այս առնչությամբ դիվանապետ Սրբազանը հայտնեց, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի՝ Եկեղեցու կողմից ներկայացված անդամների և ենթախմբերի եկեղեցական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքում քննարկված հարցերի շուրջ պատրաստվել է Մայր Աթոռի դիրքորոշումներն ամփոփող տեղեկանք, որն օրեր առաջ առաքվել է ՀՀ կառավարությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր հերթին քննության առավ խնդրո առարկա հարցերը՝ թելադրելով շարունակել հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Մայր Աթոռի հոգևոր բարձրագույն հաստատությունների կրթական գործընթացի մասին զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Հայր Սուրբը տեղեկացրեց, որ համավարակի պայմաններում ճեմարանը շարունակել է իր կենսագործունեությունը՝ կազմակերպելով հեռավար ուսուցում և ավարտին հասցնելով ուսումնական տարին։ ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցվեցին նաև այս ընթացքում ճեմարանի ընդունելության կազմակերպման ընթացակարգի վերաբերյալ՝ նշելով, որ մասնավոր աշխատանք է տարվում ընդունելության տարիքային շեմը բարձրացնելու և պարտադիր զինվորական ծառայությունն անցած երիտասարդներին ճեմարան ընդունվելու հնարավորություն ընձեռելու համար։ Ժողովականները կարևոր նկատեցին, որ ճեմարանի տեսչության կողմից հայաստանյան և սփյուռքյան թեմերում լրացուցիչ աշխատանքներ տարվեն երիտասարդ հայորդիներին հրավիրելու ճեմարան ուսումնառության։

Իր խոսքում ճեմարանի տեսուչն անդրադարձ կատարեց ճեմարանի ուսումնական գործընթացի վերակազմակերպման աշխատանքներին, որով վերատեսության կենթարկվի նաև ուսումնական ծրագիրը։ Տեղեկացվեց, որ համավարակի առկա իրավիճակում ճեմարանի ուսումնական գործընթացը նոր ուսումնական տարում կկազմակերպվի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մեծապես կարևորեցին ապագա եկեղեցականների պատրաստության առաքելությանն ուղղված ջանքերը՝ հորդորելով արդյունավորությամբ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակել հոգևորականների նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը։

Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց հայրենական կյանքին, համավարակի պայմաններում Սփյուռքի համայնքների ու թեմերի առջև ծառացած մարտահրավերներին և եկեղեցականների հոգևոր սպասավորությանն առնչվող տարբեր խնդիրներին:

Վերջում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց դժվարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերվող զորակցությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես և հայոց սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное