Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հերքում է, որ ինքը և իր տեղակալը ծեծի են ենթարկել աշխատակցին
ՀասարակությունՇենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե ինքը, իր տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր. «Հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գեւորգ Պողոսյանին։
Ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին եւ դա չի խանգարել ծեծողներին եւ շարունակել են հարվածել։
Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները»։