Երևանում 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և մասամբ հայտնվել կանաչ գազոնում
Чрезвычайный случайԱյսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Չատալբաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: