ԱՄՆ-ում գրավի դիմաց ազատ է արձակվել Ջորջ Ֆլոյդի գործով մեղադրյալ երկրորդ ոստիկանը․ CNN
USAԱֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու մեջ մեղադրվող Մինեապոլիսի ոստիկանության չորս նախկին սպաներից երկրորդը ազատ է արձակվել բանտից 750,000 դոլար գրավի դիմաց, հայտնում է CNN-ը:
Նախկին ոստիկան Ալեքսանդր Քուանգը ուրբաթ երեկոյան «պայմանական» ազատվել է Հեննեպինի շրջանի բանտից գրավի դիմաց: Քուանգը և նրա երկու գործընկերները` Թոմաս Լեյնը և Տու Թաոն, մեղադրվում են Ֆլոյդի սպանությանը օժանդակելու մեջ: Նրանց բոլորին ոստիկանությունում աշխատանքից հեռացրել էին և բերման էին ենթարկել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանը Թոմաս Լեյնին ազատ է արձակել 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գրավի դիմաց:
Միննեապոլիսի մեկ այլ նախկին ոստիկան Դերեկ Չավինին մեղադրվում է երեք հոդվածով՝ երկրորդ կարգի սպանություն՝ առանց լուրջ հանցագործության կատարման դիտավորության, երրորդ աստիճանի սպանության մեջ ծայրահեղ վտանգավոր արարքի կատարում և անփութության պատճառով երկրորդ կարգի սպանություն։ Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է բազմամյա պատիժ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ անփութությամբ սպանությունից հետո ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի և անկարգությունների ալիք բռնկվեց: Համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Ֆլոյդին, պառկեցնում գետնին, և ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը։ Նրա՝ «չեմ կարողանում շնչել» խոսքերին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հայտնի է, որ ավելի ուշ Ֆլոյդը մահացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: