Դասախոսների հանդեպ հետապնդում է իրականացվում. Արմեն Ավետիսյան
BlogosphereԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր, ԵՊՀ գիտական խորհրդի նիստում բարձրաձայնել եմ նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուլուի կողմից Հայաստանի դասախոսական համայնքին վիրավորանք հասցնելու հարցը և առաջարկել եմ տալ գնահատական և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Սա ոչ այլ ինչ է, քան դասախոսների հանդեպ հետապնդման կոչ՝ իրենց հայացքների կամ հանրային կարևորության ունեցող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու համար:
Լուլուին ու կրթության, գիտության և այլնի նախարարին փոխանցեք, որ ակադեմիական ազատությունը իրենից ենթադրում է երկու շատ կարևոր և հիմնական դրույթներ.
1. Դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց քննարկումներում,
2. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի»: