EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Հայաստանը ողջունում է «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված խմբի մեկնարկը. Մնացականյան

Foreign

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին

«Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը  մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:

COVID-19 համավարակն անհամաչափ ձևով ծանր ազդեցություն է ունենում բազմաթիվ երկրների, ներառյալ զարգացող, դեպի ծով ելք չունեցող երկրների վրա, ինչպիսին է Հայաստանը՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը, որն առավել վատթարանում է՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ մակարդակով անվտանգության անկայուն միջավայրով։

Նոր տիպի կորոնավիրուսի առկայության կամ դրա բացակայության պայմաններում՝ Հայաստանը արդյունավետ ու գործող գլոբալ և տարածաշրջանային կառույցներ ունեցող բազմակողմանի, համագործակցային միջազգային համակարգի կայուն ջատագով է։

Նոր տիպի կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված համաշխարհային առողջապահական համակարգի ճգնաժամը երևան հանեց բազմակողմանի կառույցների հանդեպ գլոբալ համերաշխության և վստահության թերությունները: Սա գործելու կոչ է, հիշեցում, որ արդյունավետ բազմակողմանիության հանդեպ հանձնառության վերահաստատումը գլոբալ խնդիրների դեմ պայքարելու հրամայականն է: Հայաստանն ի սկբանե սատարել է ամուր բազմակողմանիության խթանմանն ուղղված նախաձեռնությունը: Դա գիտակցելով՝ միացել ենք 2020թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած Դաշինքի նախորդ նախարարական նիստին ընդունված «Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ համագործակցություն և համերաշխություն COVID 19-ի դեմ պայքարելու համար» վերտառությամբ հռչակագրին:

2020թ․ մայիսի 18-19-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում միաձայն ընդունվեց ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) «COVID-19-ին արձագանքը» վերտառությամբ բանաձևը։ Դա վարակի դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի համընդհանուր, ճիշտ ժամանակին և հավասար հասանելիության և արդար բաշխման կոչ է և կարևորագույն հանգրվան: Իրապես, սա գլոբալ առաջնահերթություն է, ոչ ոք, ներառյալ հակամարտող տարածքներում բնակվողները, չպետք է զրկված լինեն կամ սահմանափակ հասանելիություն ունենան Covid-19-ի հետևանքները մեղմացնող միջոցներին:

ԱՀԿ-ն ենթարկվում է ճնշման: ԱՀԿ-ն իր անդամ երկրներն են, հետևաբար մենք թե հավաքական կերպով, թե անհատապես՝ որպես միջազգային հանրության անդամներ պետք է վերագնահատենք հավաքական գործողության արժեքը և անհրաժեշտությունը՝ ուղղված այս բազմակողմ հարթակի չափանիշի բարձրացմանը: Արդյո՞ք մենք՝ միջազգային հանրությունը, կշահե՞ինք՝ թույլ ԱՀԿ ունենալով: Արդյո՞ք մենք անհատապես  կշահեինք համերաշխության և հավաքական գործողության քայքայումից, աճող քաոսից: Հայաստանի պատասխանը վճռական ոչ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններ ուրույն դերակատարություն ունեն համակարգելու և առաջնորդելու առողջապահության գլոբալ արձագանքը, ինչպես նաև միավորելու ճգնաժամի ավելի լայն սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրմանն ուղղված ջանքերը։

COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս և մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն  բոլոր երկրներին՝ հատկապես խոցելի խմբում գտնվողներին։

Մենք պատրաստ ենք միավորելու մեր ջանքերը բազմակողմ առողջապահական ճարտարապետությունն ուժեղացնելու ուղղությամբ, որն իր ազդեցությունը կունենա առողջապահական համակարգի բոլոր շերտերի՝ ներառյալ ազգային մակարդակի վրա՝  այսպիսով բարելավելով այս և այլ բռնկումները կանխարգելելու և հասցեագրելու պատրաստվածությունը։

Հայաստանն աջակցել է COVID-19-ի համատեքստում «տեղեկատվական համավարակի» (“Infodemic”) վերաբերյալ միջտարածաշրջանային հայտարարությունը, որը վերաբերում է համավարակի մասին ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության տարածմանը, ինչը շփոթմունք է առաջացնում բնակչության շրջանում և տարաձայնություններ առաջացնում հասարակության մեջ։

Թավշյա հեղափոխությունից և 2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խորապես արմատավորված է Հայաստանի հասարակական կյանքում: Այն հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարության առաջատար նվաճումներից մեկը:

Covid-19-ը ուղեկցող «տեղեկատվական համավարակը» իրական սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական կառույցների, այլև հանրային առողջության և անվտանգության համար: Աշխարհի տարբեր մասերում հիվանդության տարածման վերաբերյալ կենսական տեղեկատվության անհիմն սահմանափակումների կամ հասանելիությունն ապահովելու մերժման բազմաթիվ դեպքերը մտահոգիչ են: Միևնույն ժամանակ այնտեղ, որտեղ ազատ մամուլն ուժեղ է, վերջինիս ընդունվում է որպես հանրային արժեք և հանրային ծառայություն, այն հանդիսանում է ռիսկերի վերացման ուղղությամբ գիտակցված հասարակական հավաքական գործողությունների խրախուսման անբաժան մասը: Հետևաբար, ազատ մամուլը ևս պետք է հետամուտ լինի պատասխանատվության պահանջին: Դա առավել ընդգծվում է COVID-19- ի դեմ պայքարի համատեքստում:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար: Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության, կեղծ լուրերի տարածումը մարդու՝ հավաստի և փաստական տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովման հիմնական սպառնալիքներից է։

Հայաստանը ողջունում է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի շրջանակներում «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված աշխատանքային խմբի մեկնարկը։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular