Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով. Լևոն Յոլյան

Общество

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ 

«Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշ­վե­քննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահ­ման­ված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրա­պա­րա­կայնութ­յան, ինչ­պես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունի­սի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեց­րել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրա­կանությանը չհամապատասխանող գնահատականներ և ար­տա­հայ­տութ­յուն­ներ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտա­գոր­ծելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ ան­ձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խա­գա­հի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատ­գամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդ­վա­ծով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։

2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահ­մա­­­նադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կան­խա­վար­կա­ծի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխա­տա­կից Արա­մայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հան­ցագործության մեջ։

3. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվա­­­կանի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­­նե­րի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշ­­տո­նապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահ­ման­­ված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշ­խա­տակից Արա­մա­յիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պա­լատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­­­վոր Արման Բա­բաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։

4. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվա­կանի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­ների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հոր­դո­րելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծա­նոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://armsai.am/hy/patasxan-palat

5. Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հան­րա­պետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հա­ղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հու­նիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մե­ղա­դրան­քը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսում­նասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշ­վե­քննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդ­յունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չու­ղար­կե­լու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխա­վոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժո­ղո­վի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդ­յունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պե­տական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայ­մանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեա­իրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայ­մա­նով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դա­տախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրա­պա­րա­կում­նե­րին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրա­պարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշ­վե­քննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջա­նակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պար­զաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպ­քեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հան­ցա­գործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմ­նա­կանում իրա­վա­պահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշ­վե­քննութ­յան ա­ռար­կա­յի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տե­ղե­կա­տվութ­յանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհ­րա­ժեշտ փաս­տաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրա­կա­նաց­նե­­լուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հա­րուցել քրա­կան գործեր։

6. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պա­լատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մար­մին­ները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսում­նա­սի­րութ­յան արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։

7. ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տի­րա­պե­տում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պե­տական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիա­զորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունե­նալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյու­թերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատ­գամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատ­վա­մի­ջո­ցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսում­նա­սի­րութ­յուն­նե­րին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազ­գային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է մի­լիար­դա­վոր դրամների հասնող խախտումների մասին։

8. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող ան­հիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։

9. ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խագահի պար­զաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հե­տա­պնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտա­հայ­տութ­յուններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։

10. Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շա­­րու­նակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծա­ռա­յութ­յան, այն­պես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայ­ման­­նե­րը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշ­վեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կաս­կա­ծանքները փարատելու ուղղությամբ։

11. Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի դերն ու նշա­նա­կութ­յունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծա­ռայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատ­գամավոր Արման Բա­բա­ջան­յա­նի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վար­քա­գծին, հատկապես, նկատի ու­նե­նա­լով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բա­ցահայտված խախտումների և դրան­ցով պայմանավորված հնարավոր փոխ­կապակց­վածության հանգամանքը։

12. Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դի­մում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное