«Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հանցանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի»
Blogosphere«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած և ղեկավարած օպերացիան քրեական իրավունքի դասագրքերում ներկայացվելու է որպես ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով կատարված ամենաանգրագետ ու ծիծաղելի հանցագործության օրինակ:
Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հանցանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի . . .
Փաշինյանի փոխարեն ես ամբողջ իրավաբանական թիմին կուղարկեի մանկական կենսաթոշակի՝ ցմահ զրկելով նրանց «իրավունք» բառը բարձր արտաբերելու իրավունքից»: