Տևական ժամանակ է՝ մտածում եմ, որ Արցախի իշխանությունները ինձ էլ ոչնչով չեն կարող զարմացնել. Իոաննիսյան
Блогосфера«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես արդեն տևական ժամանակ է մտածում եմ, որ Արցախի իշխանությունները ինձ էլ ոչինչով չեն կարող զարմացնել:
Բայց այսօր Ստեփանակերտում որոշեցին հումանիտար օգնություն ուղարկել ԱՄՆ:
Որքան էլ քայլը չփորձեն ներկայացնեն որպես «Արցախի ՓՌ», միևնույնն է, այն միմիայն ծիծաղ է առաջացնում: Իսկ եթե ուզում են Արցախի ՓՌ անեն, թող, օրինակի համար, դատեն ընտրակեղծարարներին կամ 2015 թվականի Բերձորի ծեծուջարդի կազմակերպիչներին»: