Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը
RightԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների եւ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ հուլիսի 2-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
«Հաշվի առնելով բազմաթիվ ԶԼՄ-ների զանգերը, տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների եւ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ. ժամը 12:00-ին»,- գրել է նա։