Ձախողված, վթարված երկիր... այսպիսին է այսօր նոր Հայաստանը. Մհեր Արմենիա
БлогосфераՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սփյուռքում ապրող մեր (իհարկէ ոչ բոլոր) հայրենակիցները ունեն լրիվ ուրիշ պատկեր, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում և հաճախ հետևություններ են անում սոցիալական ցանցերի հրապարակումներից։ Հայաստան վերադարձեք և տեսեք, թե ինչ է կատարվում և ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը... Շատ հեշտ է համակարգչի առջև նստած՝ քննադատել ճշմարտությունը տեսնող առավել ևս՝ ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ քաղաքացուն: Եթե այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք և համոզվեք: Ձեր ձայնը տաք տեղից է գալիս...
Ձախողված, վթարված երկիր: Այսպիսին է այսօր նոր Հայաստանը: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում: Եվ ինչքան էլ երկրի վարչապետը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ բոլորի աչքի առջև Հայաստանը քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը։ Գնալով երկրի վիճակը վատանում է։ Թեև էլ ո՞ւր վատանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում շատերին տվել-անցել ենք: Ասում են՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի ողբերգական ցուցանիշով տարածաշրջանում առաջինն ենք։ Այսքանից հետո վարչապետը պիտի առողջապահության, մեր դեպքում՝ առողջաքանդության վայ-նախարարին վաղուց հեռացներ աշխատանքից։ Չէ, փոխարենը վարչապետը և իր թիմը, երկրի առանցքային խնդիրները թողած, պիղծ կոնվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում,գույքահարկ բարձրացնում։ Երբեմն ուզում ես հարցնես՝ կներեք, էլի, ձեր վերին կտուրում կարող՞ ա մի բան պակաս ա։ Թե՞ երևի կտուր ընդհանրապես չկա։ Փաստորեն աստղային հիվանդությունը քաղաքական գործիչներին էլ է կպնում...
P.S.Զոմբիկներ և ֆեյքիկներ ձեր մուտքը արգելված է...»: