Նույնիսկ, եթե վարակվել և լավացել եք, դա չի նշանակում, որ 100%-ով այլևս չեք վարակվի․ Թորոսյան
ՀասարակությունՊետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
«Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել լավացել ենք, նորից չենք վարակվի: Կարող եմ ասել, որ այլ սուր շնչառական վարակները երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում»,-ասաց նա: