Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Մենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, ի՞նչ է դա փոխելու․ առողջապահության նախկին փոխնախարար. News.am

Общество

Կառավարության հուլիսի 9-ի նիստում, գործադիր իշխանությունը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում է Առողջապահության նախարարությանը։

Նախագծերի փաթեթի շուրջ NEWS.am-ը փորձեց մեկնաբություններ ստանալ Հայաստանի մասնավոր բժշկական հաստատությունների պատասխանատուներից՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը ԲԿ-ների հետագա գործունեությոն վրա, և արդյո՞ք օրենսդրական փաթեթը մշակելիս իրենց հետ քննարկումներ են եղել։

«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին կայքի հետ զրույցում նախ ասաց, որ այդ հարցով ճիշտ կլինի զրուցել գլխավոր տնօրենի հետ, ինքն իրավասու չէ խոսել։ Ապա հավելեց, որ ինքը դեռ ծանոթ չէ այդ նախագծերի փաթեթին, սակայն որպես բժիշկ արձանագրեց, որ իր համար կարևորը հիվանդի կյանքն է։ «Ոնց մեր գլխավոր տնօրենը որոշի, մենք այդպես էլ կաշխատենք։ Ինչի՞ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մասնավո՞ր ենք մոտեցել, կամ երկրաշարժի ժամանակ։ Մենք մեր մասնագիտական պարտքն ենք կատարում»,- եզրափակեց նա։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին ընդգծեց․ «Ես ՀՀ օրինապաշտ քաղաքացի եմ, և եթե իմ երկրի Կառավարությունը փաթեթ է առաջարկում, իմ երկրի Ազգային ժողովը այդ փաթեթը հաստատում է, և իմ երկրի նախագահը այդ հաստատածը ստորագրում է և այն օրենք է դառնում, ապա ես պարտավորվածություն ունեմ այդ օրենքը կատարելու»,- ասաց պարոն Չարչյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։

«Որպես ՀՀ քաղաքացի ես դրան նայում եմ շատ դրական, որովհետև արտակարգ դրության ժամանակ պետք է կենտրոնացված կառավարում, իսկ կենտրոնացված կառավարումը նշանակում է հասարակությանը պետք եղած ժամանակ ճիշտ սպասարկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բեսթ լայֆ» բժկական կենտրոնի տնօրեն Գարեգին Մխիթարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես մասնավոր ԲԿ-ի տնօրեն՝ ինչպե՞ս է վերաբերվում այս որոշմանը։

Հարցին, թե ԲԿ-ի հետ քննարկումներ եղե՞լ են, պարոն Մխիթարյանն ասաց, որ չեն մասնակցել նման քննարկումների. «Մեր ԲԿ-ն փոքր է, ընդամենը 10 գույքանոց կլինիկա է, մեզ կարող էին նույնիսկ չդիտարկել էլ»,- ասաց նա։

«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը կայքի հետ զրույցում ասաց, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չեն անում։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից ևս փոխանցեցին, որ այս պահին կարծիք չեն կարող հայտնել, որովհետև նախագիծը նոր է։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ այդ նախագիծը իրենց կենտրոնին չի վերաբերւոմ, որովհետև իրենք հիվանդասենյակներ չունեն։

Թեմայի շուրջ մեկնաբանություն են խնդրել նաև Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանից, ով կայքի հետ զրույցում սա բացասական որոշում համարեց։

«Մենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, թե հիմա լիազոր մարմինը կփոխի, նոր տնօրեններ կգան, իրեն կենթարկվեն, ի՞նչ է դա փոխելու, կարծում եմ՝ ոչ մի բան»,- նկատեց պարոն Միրիջանյանը, ապա շարունակեց․ «Ես կարծում եմ, որ դա վիրուսի դեմ պայքարի էպիդեմիոլոգիական տեսակետից ոչ մի էֆեկտ չի ունենալու, կառավարման մասին չեմ կարող ասել, եթե երկրում լուրջ կառավարիչներ կան, որոնք այսօր պարապ են մնացել և ավելի լավ են կառավարելու, քան սեփականատերը իր կենտրոնը՝ միգուցե։ Իմ կարծիքով սեփականատերն ավելի լավ կկառավարի իր կենտրոնը, քան չգիտեմ ով։ Եթե նախարարությունը ունի այդ վերլուծոթյունը, որ պետական կլինիկաներն ավելի լավ են կառավարել, կարող է՝ ճիշտ որոշում է, համենայնդեպես, ես չեմ տեսել այդ որոշումը»,- ասաց Գագիկ Միրիջանյանը։

Ըստ նրա՝ բժշկական հաստատությունների կարգավիճակը ոչինչ չի փոխելու, որովհետև այսպես, թե այնպես նույն նորմատիվային դաշտը կարող է նաև սեփական կենտրոն էլ իրականացնի, եթե հրամանի տեսք ունի, որովհետև իրար հետ պետպատվերի պայմանագիր կա, և այդ պայմանագրով կարելի էր ամեն ինչ կարգավորել։

Առողջապահության նախկին փոխնախարարը նաև նկատեց՝ իսկ բժիշկների վերապրոֆիլավորումը ինչպե՞ս են իրականացնելու։ «Ինձ համար ավելի անհասկանալի է բժիշկների կարգավիճակը, ո՞նց են բժիշկները վերապրոֆիրավորվելու, քովիդի դեմ պայքարի հատուկ բժիշկներ կա՞ն, թե պետք է բոլորին ինֆեկցիոնիստ դարձնե՞ն»,- նշեց նա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное