Ռուս նույնասեռականները սեքսով են զբաղվել նուդիստների լողափում և զայրացրել վերջիններիս (տեսանյութ)
ՏեսանյութերՆիժեգորոդսկոյ շրջանի նուդիստները բողոքել են, որ Գրեբնոյ ջրանցքի լողափում նույնասեռականները խանգարում են իրենց հանգստանալ: Այս մասին Youtube-ում հայտնել է տեղի «Кстати» հեռուսաընկերությունը:
Նշվում է, որ իրենք` նուդիստները, նախկինում հաճախ են խանգարել տեղի բնակիչներին հանգստանալ այդ լողափում, սակայն հիմա իրենք են բողոքում, որ հարակից տարածքը գրավել են սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, ովքեր հանգստացողների ներկայությամբ «ավազի վրա օրգիաներ են կազմակերպում»:
Ինչպես նշել է նուդիստներից մեկը` ԼԳԲՏ ներկայացուցիչներն «աստիճանաբար քշում են աղջիկներին» և «անկարգություններ են անում այնտեղ»:
Նշվում է, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երկու երիտասարդներ սիրով են զբաղվում հենց նուդիստական լողափում:
Հեռուստաընկերությունը տեսանյութն ուղարկել է Նիժեգորոդսկոյ շրջանի Ներքին գործերի կենտրոնական գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել կատարվածը և գործողություններ ձեռնարկել, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: