Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

ՀԱՊԿ-ը չդավաճանեց իր մշտական գործելակերպին․ Արման Բաբաջանյան

Blogosphere

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Նախօրեին Տավուշում Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական ագրեսիան, սահմանագծից բացի, արտահայտվեց նաև քաղաքական, աշխարհաքաղաքական ասպարեզում։ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունից հետո ծագած առաջին հարցն այն էր, թե արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, գոնե այս անգամ համարժեք քայլեր կանի՞ և կդատապարտի՞ Ադրբեջանի գործողությունները։

Երեկ օրվա սկզբին թվում էր, թե վերջապես ՀԱՊԿ-ում որոշել են կատարել իրենց կանոնադրական պարտավորությունները. առավոտյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հրավիրում է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ։ Դրանից ժամեր անց, սակայն, հրապարակվեց տեղեկատվություն, որ այդ նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է։

Այդպիսով, ՀԱՊԿ-ը չդավաճանեց իր մշտական գործելակերպին, այսինքն՝ դավաճանելով իր անդամ Հայաստանին՝ հերթական անգամ չդավաճանեց Ադրբեջանին, որն, ինչպես երևում է, ՀԱՊԿ-ի վրա ունի շատ ավելի մեծ ազդեցություն, քան դրա անդամ Հայաստանը ու այդ կառույցում մեր միակ դաշնակից Ռուսաստանը։ Վերջինիս արտգործնախարարությունը, ի դեպ, ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստի հետաձգումից կարճ ժամանակ անց հանդես եկավ հայտարարությամբ, որում Տավուշում տեղի ունեցածի համար կողմերի միջև հավասարության նշան դրեց՝ երկու կողմերին էլ զսպվածության միևնույն կոչը հղելով։

Այդպիսով, ՀԱՊԿ-ը կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Ադրբեջանի, կա՛մ երկուսի միասնական ճնշման ներքո հերթական անգամ չկատարեց Հայաստանի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները։ Իսկ արդեն այսօր ՀԱՊԿ-ը հանդես եկավ երկու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությամբ՝ կրկնելով ՌԴ արտգործնախարարության երեկվա հայտարարությունը։

Այսինքն՝ ՀԱՊԿ-ն անգամ Ադրբեջանին դատապարտող հայտարարություն չտարածեց, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ կառույցի չգոյության, իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասին։ Բայց որևէ մեկը ՀԱՊԿ-ից ավելին չէր էլ սպասում։ Այդ կառույցը վաղուց է ցույց տվել, որ որպես ռազմաքաղաքական դաշինք՝ գոյություն չունի և վերածվել է աշխարհաքաղաքական առևտրի էժանագին հարթակի, որի միջոցով դրա անդամ, իսկ ավելի հաճախ՝ ոչ անդամ երկրները լուծում են իրենց խնդիրները։ Բայց դա պետք է մտահոգի ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանին, որքան այդ կառույցի դոմինանտ անդամ համարվող Ռուսաստանին, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի վերածվել է թուրքական շահերի առաջմղման ձևաչափի. իր երեկվա լռությամբ ու անգործությամբ ՀԱՊԿ-ը կատարեց նույն գործառույթը, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանին սատարող իր խայտառակ հայտարարությամբ։ ՀԱՊԿ-ի այս հերթական անդեմությունը մեզ համար առիթ պետք է դառնա՝ մտածելու, քննարկելու համար այդ կառույցին մեր անդամակցության նպատակահարմարությունն ընդհանրապես։
Սահմանագծին կրած ռազմական պարտությունից հետո Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունները շարունակվեցին ոչ միայն ՀԱՊԿ-ում։

Երեկ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի մասնակցությամբ հիմնադրված դաշինքը՝ ՎՈՒԱՄ-ը, հանդես եկավ ամբողջությամբ միակողմանի հայտարարությամբ՝ Տավուշում տեղի ունեցածի համար մեղադրելով Հայաստանին։ Սա ևս մեզ պետք է մտածելու ու մեր դիվանագիտական ջանքերն ավելացնելու առիթ դառնա, քանի որ այդ կազմակերպությունում, բացի Ադրբեջանից, մյուս պետությունների հետ ունենք կամ բարեկամական, կամ առնվազն նորմալ հարաբերություններ, որոնք, սակայն, նշանակություն չեն ունեցել նման հայտարարությունը կանխելու գործում։

Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, ինչպես միշտ, իր բարձրության վրա է և պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները։ Բայց մենք իրավունք չունենք մեր զինված ուժերին թողնելու միայնակ ու առանց թիկունքային ապահովվածության։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է լուրջ վերատեսության ենթարկենք մեր արտաքին քաղաքականությունը, բազմապատկենք մեր ջանքերը դիվանագիտական ճակատում՝ թույլ չտալու համար, որպեսզի ռազմի դաշտում մեր զինվորների արձանագրած սխրանքները փոշիանան աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular