Ըստ «օդում կախված լուրերի»՝ շատ լուրջ հարձակում են նախապատրաստած եղել ադրբեջանցիները այս գիշեր. Կարեն Վրթանեսյան
SocietyՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ըստ «օդում կախված լուրերի»՝ շատ լուրջ հարձակում են նախապատրաստած եղել ադրբեջանցիները այս գիշեր, որը կասեցրել է հայկական զինուժը։
Ու արդեն ակնհայտ է, որ երեկվա հրադադարն իրենց պետք էր զուտ մեր զգոնությունը մի քիչ թուլացնելու (ինչը չի հաջողվել), և նոր թարմ ուժեր առաջնագիծ բերելու համար։
Հ.Գ. Ադրբեջանի այս նենգ (вероломный) քայլը պետք է մեր դիվանագիտական ուժերի «մուրճը» դառնա։ «Նենգ» բառը որպես միջազգային իրավունքի տերմին եմ օգտագործում, ոչ թե պաթոսային ածական։