Ադրբեջանը նույնիսկ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ իր մեծ թվով բնակավայրեր գտնվում են մեր կրակի տիրույթում․ Աբրահամյան
BlogosphereԱրցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի մարտավարությունն այս փուլում հիմնված է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների թիրախավորման վրա։
Ադրբեջանը նույնիսկ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ իր մեծ թվով բնակավայրեր գտնվում են մեր կրակի տիրույթում, ինչը ցույց է տալիս, որ նեղ քաղաքական խնդիրներ լուծելիս Ադրբեջանին սեփական քաղաքացիների անվտանգությունը առհասարակ հետաքրքիր չի»։