«Լիվերպուլը» «Բավարիայի» հետ բանակցում է Ալկանտարայի տրանսֆերի համար․ Bild
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը դեռևս համաձայնության չի եկել գերմանական «Բավարիայի» հետ կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերային գումարի վերաբերյալ, հայտնում է AFP- ն՝ հղում անելով Bild-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Ըստ Bild-ի՝ «Լիվերպուլը» չի ցանկանում վճարել ավելի քան 25 միլիոն եվրո խաղացողի համար, իսկ «Բավարիան» հույս ունի, որ կստանա շուրջ 40 միլիոն: Նշվում է, որ տրանսֆերը հաստատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Ալկանտարան «Բավարիայում» հանդես է գալիս 2013 թվականից: Ընդհանուր առմամբ, իսպանացին գերմանական ակումբի համար անցկացրել է 231 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 31 գոլի հեղինակ: Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: