Միացե՛ք նախաձեռնությանը. կամավորները անվադողեր, երկաթյա բակեր ու տախտակներ են հավաքում
ОбществоԿամավորները Երևանում արդեն իսկ մեծ քանակությամբ չօգտագործվող անվադողեր, երկաթյա բակեր և տախտակներ են հավաքել սահման ուղարկելու համար, սակայն կոչ են անում միանալ իրենց նախաձեռնությանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ սահմաններում հավելյալ պաշտպանական շերտ կառուցելու համար ապրիլյան պատերազմի օրերից սկսած շարունակում ենք ուղարկել չօգտագործվող անվադողեր, երկաթյա բակեր և տախտակներ, ցանկության դեպքում տրամադրելու համար կարող եք միանալ մեզ, ապրանքը պահեստավորվում և տեղափոխվում է #Մալաթիա_Սեբաստիա վարչական շրջանի #ՆՈՅ_Taxi -սերվիսի կայանատեղից կամ Հաղթանակ Թաղամասի խաչմերուկի հարևանությամբ. կանխավ շնորհակալություն.
Մանրամասների համար գրեք կամ զանգահարեք հետևյալ համարներով 091-70-71-72 ; 077-70-71-72 043 40-40-10 ; 044 12-40-40»: