Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Հայաստանի քաղաքական իշխանությունը, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան. 168.am

Политические

168. am-ը հարցազրույց է հրապարակել  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։

Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։

Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։

Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն,  ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։

Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու-թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։

Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։

 Դաշնակիցներ ասելով՝ հայ–ռուսական հարաբերություններում առկա  լարվածությո՞ւնը նկատի ունեք։

Ոչ միայն։ Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն՝ մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։

Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների  դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։ Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։

Վերջերս հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Կներկայացնե՞ք Ձեր նկատառումներն այս կարևոր փաստաթղթի մասին։

Ես, հավանաբար, այն քչերից եմ, ով այդ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրել է։ Եվ իմ հստակ գնահատականը հետևյալն է. այն իր որակով չի կարող կոչվել Ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդ փաստաթուղթը ցույց է տալիս այն ողբերգական հեռավորությունը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները գտնվում են իրականությունից դուրս։ Փաստաթղթի ավելի մանրամասն, առարկայական  վերլուծությունը կանենք ավելի հանդարտ պայմաններում։ Հիմա, երբ սահմանին պատերազմական գործողություններ են, դրա համար հարմար պահը չէ։ Բայց դա շատ կարևոր փաստաթուղթ է, և չի կարող լինել այդքան թերի և այդքան անհստակություններով լի։ Ազգային Անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթուղթը նման էր 2019 թվականին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի՝ 2050 թվականի ձեռքբերումների մասին ունեցած ելույթին՝ պարզունակ, առանց հստակությունների, առանց հաշվարկների, առանց ռիսկերի գնահատման։ Իրականությունը լրիվ ուրիշ լրջության և ուրիշ որակի մոտեցում է պահանջում։ Նման օրինակներ կարելի է շատ բերել, և այն, ցավոք, իր ամբողջական որակով՝ համապատասխանում է այսօրվա իշխանության որակին։

Իսկ ռիսկերի գնահատման տեսակետից ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Ես ճիշտ չեմ համարում հանրությանն անընդհատ նեգատիվ տրամադրություններ հաղորդելը, վտանգներ և ռիսկեր հրամցնելը։ Ես իմ խնդիրն եմ համարում լուծումներ առաջարկելը։ Թե՛ «Հայրենիք» հիմնադրամը, որը զբաղված է փորձագիտական վերլուծություններով և ծրագրային մշակումներով, թե՛ «Հայրենիք» կուսակցությունը, որն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, դնում են խնդիր՝ մեր հանրությանն առաջարկել լուծումներ։ Մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։ Այս ամենի հիմքում դրվում է նպատակ՝ երկիրը հեռու պահել արկածախնդրությունից, էապես բարձրացնել անվտանգության մակարդակը, մշակել նոր տնտեսական քաղաքականություն, մոբիլիզացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու համար մարտահրավերներին և երկիրը թռիչքային զարգացման տանելու։ Խաղաղություն ունենալու համար պետության նկատելի զարգացումը, ուժեղացումը հրամայական է։ Անկախ քաղաքական վիճակից և քաղաքական իշխանության լրջությունից՝ բանակը կատարել և կատարելու է իր գործը, դրանում ոչ մի կասկած, բայց ռազմավարական խնդիրները քաղաքական հարթության մեջ են։ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական լրջությունն օրվա հրամակայանն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Самое популярное