Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте 

ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Общество

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է արձագանքել Հայաստանի՝ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարիքներին՝ միաժամանակ իրականացնելով իր ընթացիկ մարդասիրական ծրագրերը։

2020 թ․-ի մարտից ի վեր՝ ԿԽՄԿ-ն կենտրոնացրել է իր աջակցությունը սահմանամերձ համայնքներում, ազատազրկման վայրերում, անհետաձգելի բուժօգնության և պաշտպանության ոլորտներում՝ շարունակելով գործել որպես չեզոք միջնորդ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից։ 

«ԿԽՄԿ-ն աջակցում է սահմանամերձ համայնքների հիվանդանոցների, հանրային և փրկարարական ծառայությունների և քրեակատարողական հիմնարկների կողմից իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներին։ ԿԽՄԿ-ն նաև սերտ կապ է պահպանում սահմանամերձ համայնքների հետ՝ մշտադիտարկելու տեղի անվտանգության իրավիճակը և մարդասիրական կարիքները և համակարգելու արձագանքման աշխատանքները համապատասխան իշխանությունների հետ։ Իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց՝ մշտադիտարկելու նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները և օգնելու նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Ազատազրկվածների համար տարվող աշխատանքները համապատասխանեցված են COVID-19-ով պայմանավորված խստացումներին, և ԿԽՄԿ-ն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով՝ հաշվի առնելով պատկան մարմինների կողմից կիրառվող սահմանափակումները։

ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ աջակցելով արտակարգ իրավիճակին արձագանքմանն ուղղված վերջինիս գործողություններին։ Մասնավորապես, ԿԽՄԿ-ն ապահովում է Երևանի և մարզերի սոցիալապես անապահով հազարավոր մարդկանց աջակցության աշխատանքներում ներգրավված ՀԿԽԸ-ի անձնակազմին և կամավորներին անհատական պաշտպանության միջոցներով, ախտահանիչներով, կազմակերպության պատկերանշանով ու օգնում է արտադրել նոր կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման նյութեր։

ԿԽՄԿ-ն անդրադառնում է սահմանամերձ բնակչության առաջնային մարդասիրական կարիքներին, կապ պահպանում Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի 24 սահմանամերձ համայնքների ղեկավարության և բնակչության հետ՝ տեղեկանալու նոր կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին, հնարավոր հետևանքներին, կիրառվող միջոցառումներին և, հետևաբար, դիտարկելու հնարավոր միջամտությունը։

Ականից տուժած 416 ընտանիք Հայաստանի տարբեր մարզերից սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ են ստացել ՀԿԽԸ-ի կողմից ԿԽՄԿ-ի մոբիլիզացման ջանքերի արդյունքում։ Դա հնարավոր դարձավ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սերտ համագործակցության շնորհիվ։

Ականից տուժածների 7 ընտանիք դրամաշնորհ են ստացել՝ եկամտի աղբուր, օրինակ՝ սննդի փոքր արտադրություն ստեղծելու նպատակով։ Բոլոր այս նախագծերը գնահատվել են՝ հաշվի առնելով համավարակային իրավիճակը։ ԿԽՄԿ գործընկեր «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ 10 անտոկոս վարկ է տրամադրվել նշված ընտանիքներին Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերում՝ տների վերանորոգման համար։ 

60 պլանշետները, որոնք ս.թ. ապրիլի վերջին նվիրաբերել էինք Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ 19 համայնքների խոցելի ընտանիքների երեխաներին, ապահովել են արդյունավետ և հասանելի հեռահար ուսումնառություն։ Այժմ դրանք ի պահ են տրվել տեղի դպրոցներին՝ հետագայում նույն նպատակով կամ ՏՏ առկա դասերին կիրառելու նպատակով։

ԿԽՄԿ-ն աջակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների՝ համավարակի կանխարգելիչ աշխատանքներին Տավուշի սահմանամերձ համայնքներում՝ քաղաքացիական պաշտպանության 12 թիմերին տրամադրելով հանրային տարածքների ախտահանման համար ցողիչ սարքեր ու անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝

ՀՀ պաշտպանության նախարարության խնդրանքով՝ ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ 3 զինվորական հոսպիտալներին՝ նվազեցնելու և կանխելու վարակի տարածումը անձնակազմի, բուժվող քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում։

  • Տարածքի ախտահանման պարագաներ․ 85 կգ քլոր, 8 ցողիչ,

8 հատակմաքրիչ, 1800 աղբի պարկ,

  • Անհատական պաշտպանության միջոցներ և բժշկական արտահագուստ․ 36 բժշկական խալաթ, 60 բազմակի օգտագործման կոմբինեզոն, 600 մեկանգամյա օգտագործման խալաթ, 600 գլխարկ, 600 N95 շնչադիմակ, 30 դիմային վահանակ, 8800 բժշկական և 14 զույգ բանվորական ձեռնոց, 45 զույգ բժշկական ոտնաման, 11 զույգ երկարաճիտք կոշիկ,

Ձեռքերի հիգիենայի և ախտահանման միջոցներ․ 230 լիտր հեղուկ օճառ, 170 լիտր ախտահանիչ, 28 պատի բաշխիչ տարա։

ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցել է համապատասխան պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ` COVID-19-ի արձագանքման մեխանիզմները համակարգելու շրջանակներում: Այն փորձագիտական աջակցություն է տրամադրել պատրաստության, կանխարգելման ու արձագանքման միջոցառումներին ուղղված ուղեցույցների և պլանավորման փաստաթղթերի մշակմանը, որոնք ուղղված էին պետական հիմնական կառույցների կողմից բազմաբնույթ ոլորտներում օգտագործման համար:

Աջակցություն քրեակատարողական ծառայությանը

  • ԿԽՄԿ-ն մասնակցել է COVID-19 համավարակին ՀՀ արդարադա-տության նախարարության արձագանքման ռազմավարությունների, գործողությունների պլանների ու ընթացակարգերի մշակմանը։
  • ԿԽՄԿ-ն հայերեն է թարգմանել և ՀՀ արդարադատության նախարա-րությանը տրամադրել ՄԱԿ-ի կողմից մշակված «Ազատազրկման վայրերում COVID-19-ով պայմանավորված իրավիճակին պատրաստության և արձագանքման վերաբերյալ» տեղեկատվական փաթեթը, որը նախատեսված է ՔԿՀ ղեկավարության և անձնակազմի համար։
  • ԿԽՄԿ-ն նախարարությանն է տրամադրել նաև ներկա պայմաններում ազատազրկման վայրերում հանձնուքների փոխանցման և ընդունման վերաբերյալ ուղեցույցի առաջարկները։

Աջակցություն շարունակական կրթությանը  

  • Յունիսեֆի և ՀՀ կրթության նախարարության (ԿԳՄՍ) հետ՝ ԿԽՄԿ-ն վերջնականացրել է «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից նախաձեռնած «Համավարակի կամ համաճարակի պայմաններում կրթության նվազագույն չափորոշիչների վերաբերյալ» ռազմավարական փաստաթուղթը, որը կիրառվելու է նախարարության, մարզային իշխանությունների, կրթական և հանրակրթական ծառայություններ մատուցողների կողմից ողջ Հայաստանում։
  • ԿԽՄԿ-ն մշակել և ԿԳՄՍ-ին է տրամադրել «Սուղ ռեսուրսների պայմաններում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» ուղեցույցի հայերեն տարբերակը, որը վերաբերում է հոսող ջուր և կոյուղի չունեցող կրթական հաստատություններում ձեռքերի լվացման պայմանների ստեղծման եղանակներին և կկիրառվի դպրոցների վերաբացման վերաբերյալ պետական ուղեցույցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК?Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe.Ереванский метрополитен с 13 мая будет работать до полуночиМы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в АрменииДепутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа БагратаВ Ереване сильным ветром повреждены крыши и деревьяInstagram представил «секретные» Stories: Что это такое и как это работает?Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощьЮрий Навоян: в нынешних реалиях антисистемы теннисный турнир Armenian Diaspora Cup является позитивным примером и объединяющим фактором В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулезаНа территории Армении есть закрытые автодорогиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯИсламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали
Самое популярное