Դերասանուհի Անի Լուպեն լողազգեստով լուսանկար է հրապարակել
ФотографииԴերասանուհի Անի Լուպեն Ինստագրամի իր էջում կիսվել է ամառային նոր լուսանկարով, որում հանդես է եկել հրապուրիչ կերպարում:
Կադրում «Ազիզյանները» սիթքոմի աստղը լողավազանում է, կրում է սև լողազգեստ և մուգ ապակիներով արևային ակնոցներ:
36-ամյա գեղեցկուհու վարսերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը:
Դերասանուհին լուսանկարին կից գրառում չի կատարել, սակայն թողել է մի շարք հեշթեգեր՝ «Անի Լուպե», «արևոտ օր», «լողավազան», «հանգստի ժամ» և այլն:
Հրապարակումն արժանացել է բազմաթիվ դրական մեկնաբանությունների: «Արևի պես շողացող ես»,- գրել է հետևորդներից մեկը: