Կլոպը՝ «Լիվերպուլի» Պրեմիեր լիգայի գավաթը նվաճելու և 30-ամյա սպասումի ավարտի մասին
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ 30-ամյա սպասումը կավարտվի, երբ չորեքշաբթի օրը ակումբը ստանա Անգլիայի գավաթը: «Լիվերպուլը» դարձավ Անգլիայի չեմպիոն: Գավաթը Կլոպի թիմին կշնորհվի չորեքշաբթի օրը՝ «Չելսիի» դեմ տնային խաղից հետո: Վերջին անգամ «Լիվերպուլը» չեմպիոն դարձավ 1989/90 թվականների մրցաշրջանում: «Նախնական 90 րոպեները մեր ուշադրության կենտրոնում կլինեն: Բայց ես չեմ կարող անտեսել այս հսկայական նշանակալի երեկոն այն ակումբի համար, որը մենք կվայելենք որպես թիմ, որպես ակումբ: Այսօր երեկոյան, երբ ավարտվի մեր 30-ամյա սպասումը, մենք բոլորը կզգանք ինչ-որ առանձնահատուկ բան, մենք դա միասին կզգանք: Սա մե՛ր պահն է: Բոլորս արժանի ենք դրան», - Կլոպին մեջբերում է « լիվերպուլի» պաշտոնական կայքը: